Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Լեռնային շրջաններում հասունացման փուլում են կարտոֆիլը, գարնանացան ցորենն ու գարին

Լեռնային շրջաններում հասունացման փուլում են կարտոֆիլը, գարնանացան ցորենն ու գարին
04.09.2012 | 13:37

Սեպտեմբերի 4-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 18,9 մլն խմ: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 13,4 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 11,4 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը` 25 մլն խմ)` 19,4 մլն խմ-ն:

Ըստ ագրոօդերևութաբանների, անցած շաբաթվա (օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը) եղանակային բարենպաստ պայմանների արդյունքում հանրապետությունում շարունակվել են խոտհունձը, մրգի և բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաքը: Լեռնային շրջաններում հասունացման փուլում են կարտոֆիլը, գարնանացան ցորենն ու գարին, ինչպես նաև հնդավոր պտղատուները (տանձ, խնձոր):
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի միջին ջերմաստիճանն օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը` Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում օրվա ընթացքում տատանվել է +34 +37, Տավուշում, Արցախում, Լոռիում` +28 +33, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում ` +27 +32 աստիճանի սահմաններում:
Հավելենք նաև, որ ամենացածր ջերմաստիճանը վերոնշյալ օրերին լեռնային շրջաններում դիտվել է +7 +12 (Աշոցքում + 5), Լոռիում, Սյունիքի նախալեռներում` +8 +12, Արցախում, Սյունիքի հովիտներում` +13 +17, Տավուշում և Արարատյան դաշտում` +15+18 աստիճանի սահմաններում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ